Պոլա
Ստուդիայի կատու
Դավիթ Վարդանյան
Գեղ․ ղեկ / Մենթոր
Դիզայներ
Անահիտ Վարդանյան
Նկարիչ / Իլյուստրատոր
Գոհար Հովհաննիսյան
Դիզայներ / շարժապատկերային դիզայներ
Մարիամ Մանուկյան
Նկարիչ / դիզայներ
Հասմիկ Մարտիրոսյան
Դիզայներ / պրոմտ մասնագետ
 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Մենք

Սոդան

ենք

Սոդան Երեւանյան ստուդիա է, որը գործում է 2020 թվականից։ Մենք իրականացնում ենք բրենդինգ, ստեղծում ենք ընկերությունների լոգոներ, փաթեթավորման դիզայն։ Մեզ համար կարեւոր է բացահայտել բրենդի իրական խնդիրները՝ անտեղի կրեատիվություն ցուցաբերելու փոխարեն։
 

Երբեմն շատ հարցեր ենք տալիս մեր պատվիրատուներին՝ խնդիրները վերհանելու և արդյունավետ ու կիրառելի լուծումներ առաջարկելու համար։ Կրեատիվությունը գործիք է վերհանված խնդիրներին ռացիոնալ լուծումներ գտնելու համար և ոչ մի դեպքում՝ ինքնանպատակ։

 

Մենք անտեղի չենք ավելացնում դիզայնի ինքնարժեքն ու ծախսերը։  Մենք չունենք վաճառքներով զբաղվող թիմ, ՍՄՄ մասնագետներ՝ մեր հիմնական գովազդը մեր կատարած աշխատանքներն են։

Ստուդիան բաղկացած է 2 դիզայներից և 1 նկարիչից։ Նման մոտեցման շնորհիվ ստիպված չենք սկսնակներին ընդունել աշխատանքի և հոսքագծի պես միաժամանակ շատ նախագծեր իրականացնել եկամտաբերության համար։ Մեր ամեն իրականցվող նախագծի վրա աշխատում ենք մանրակրկիտ՝ մեծ ուշադրությամբ մանրուքների հանդեպ։ Նախքան դիզայնը սկսելն ուսումնասիրվում է բիզնեսը, միասին ձևակերպում ենք խնդիրները, որոնք պետք է դիզայնը լուծի։ Որից հետո հստակ ժամանակացույցով գնում ենք առաջ՝ առաջարկելով տարբերակներ։